00:00:00

Հենրիկ Նավասարդյանը թոշակի է անցել

18:31, 14 սեպտեմբեր 2019

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից` թոշակի անցնելու կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա` նշելով, որ  որպես քաղծառայող ինքն  իրավունք ունի մինչեւ 65 տարին աշխատի, դրանից հետո իրավունք ուներ եւս մեկ տարի, բայց ոչ ավել պաշտոնավարելու: «Օրենքն այլեւս թույլ չի տալիս 66 տարեկանից հետո աշխատել: Հիմա կզբաղվեմ իմ անձնական գործերով` իմ տունը, տեղը եւ իմ ընտանիքի հարցերը»,-ասաց նա: Հարցին, թե ինքը հիմնականում պաշտոնավարել է նախկին իշխանությունների օրոք, իսկ ինչպե՞ս է աշխատել նոր իշխանության ներկայացուցիչների հետ, Նավասարդյանն ասաց. «Շատ լավ, շատ նորմալ: Ես կարծում եմ, եթե անհրաժեշտ լինի, մեր կապը խորհրդակցական եղանակով կպահպանվի, քանի որ մեր փոխադարձ հարաբերությունները բավական լավ են»: Նշենք, որ Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդգար Գալստյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր