00:00:00

Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանում է

21:42, 14 սեպտեմբեր 2019 Սպորտ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում է: Ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի երկրորդ պարտիայում Արոնյանը կիսեց միավոր մրցակից Իրանից Փարհամ Մաղսուդլու հետ և քանի որ առաջին պարտիայում առավելության էր հասել` դուրս եկավ գավաթի խաղարկության հաջորդ` երրորդ շրջան: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սերգեյ Մովսեսյանն արագ և կայծակնային շախմատում կպայքարի Չինաստանից Դին Լիժենի հետ: Հաղթելու դեպքում Մովսեսյանը ևս դուրս կգա երրորդ փուլ: Աշխարհի Գավաթի խաղարկությունմ անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը և Փաշիկյանն արդեն իսկ լքել են պայքարը: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: Աշխարհի գործող գավաթակիրը Լևոն Արոնյանն է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր