00:00:00

Ըմբշամարտի ԱԱ. Սլավիկ Գալստյանը փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

15:45, 14 սեպտեմբեր 2019 Սպորտ

Նուր-Սուլթանում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները: 63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 16:7 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող Էլման Մուխտարովի նկատմամբ՝ կամային բարձր որակների շնորհիվ: Սլավիկը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Նորայր Հախոյանը հենց մեկնարկում ցավալի պարտություն է կրել. որակավորման փուլում մեր ըմբիշը 3:7 հաշվով զիջել է Ճապոնիան ներկայացնող Շոթա Օգավային: Ճապոնացու՝ եզրափակիչ հասնելու դեպքում Նորայրը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա: 82 կգ քաշային կարգում պայքարը սկսել է նաև Մաքսիմ Մանուկյանը: Որակավորման փուլում մեր ըմբիշը 4:1 հաշվով առավելության է հասել Ղրղզստանը ներկայացնող Կալիդին Ասիկեևի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 3:7 հաշվով անակնկալ պարտություն կրել ռուս Ադլան Ակիևից: Մանուկյանը, որն այս ստուգատեսին մոտեցել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի կարգավիճակով, սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա, եթե Ակիևը հասնի մինչև եզրափակիչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր