00:00:00

«Իմ քայլ»-ում տարակարծությունները կարո՞ղ են հասնել պառակտման

18:32, 13 սեպտեմբեր 2019

 
Վերջին ժամանակներս մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ, գուցե, առաջիկայում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
 
Այս թեման ավելի շատ սկսեց արծարծվել հատկապես Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունից հետո։ Հիշեցնենք՝ վերջինս նշել էր՝ հաջորդ տարի պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
 
Անդրադառնալով այս թեմային՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Irakanum.am-ի  հետ զրույցում նշեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ հիմքեր ու միտումներ չի տեսնում։
 
Դիտարկմանը, թե Ամուլսարի հետ կապված՝ հանրությունը անհանգստացած է, հնարավո՞ր է, որ դա ևս պատճառ դառնա, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման ավելի լայն քննարկումների առիթ դառնա, պատգամավորը պատասխանեց․ «Եթե ամեն անդամ այսպիսի բարդ լուծում պահանջող հարցերի դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրություն լինի, ապա մենք տարեկան մի քանի անգամ արտահերթ ընտրություն կունենանք»։
 
Հարցին՝ իսկ Ամուլսարի հարցի քննարկման հետ կապված՝ ճեղքեր ու պատակտումներ առաջացե՞լ են «Իմ քայլ»-ում, ինչպես մամուլն է գրում, Ռուստամ Բաքոյանը պատասխանեց․ «Նման լուրերին ուղղակի ժպիտով եմ վերաբերվում․ այդ լուրերը արհեստականորեն են շրջանառության մեջ դրվել։ Իհարկե, պառակտություն չկա մեր խմբակբցությունում։ Տարակարծություններ կան, և ես կողմ եմ, որ այդ տարակարծությունները լինեն, իսկ դրանից ավելի ուրիշ ոչինչ չկա»։
 
Հարցին՝ այդ դեմքում ո՞ւմ է ձեռնտու նման լուրեր տարածելը, եթե դրանց բովանդակությունն իրականությանը չի համապատասխանում, Ռուստամ Բաքոյանը պատասխանեց․ «Արտախորհրդարանական ուժեր կան, որոնք որոշակի նպատախներ են հետապնդում»։
 
Հարցին՝ այսինքն՝ ստացվում է՝ այդ ուժերը ցանկանում եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություն լինի և նման թեմանե՞ր են շևջանառության մեջ դրել, Ռուստամ Բաքոյանը պատասխանեց․ «Գուցե դրա համար, գուցե այլ պատճառներ էլ լինեն»։
 
Փորձեցինք ճշտել՝ Ռուստամ Բաքոյանը կո՞ղմ, թե՞ դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը։ Անդրադառնալով մեր հարցին՝ նա պատասխանեց՝ իր պատասխանը կախված է մասնագետների հետազոտության արդյունքներից․ եթե կլինեն փաստար, որոնք կապացուցեն, որ Ամուլսարի հանքի շահագործումը վտանգներ է պարունակում, ապա դեմ կլինի, իսկ եթե այդպիսի ապացույցներ ու հետազոտական արդյունքներ չեն լինի, ապա դեմ լինելու խնդիր չի լինի: Ա․ Զոհրաբյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր