00:00:00

Լիտվայի հետ հարաբերությունների հետագա խորացման մեծ ներուժ ունենք. նախագահին հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նորանշանակ դեսպանը

16:59, 13 սեպտեմբեր 2019

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ և վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-լիտվական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: «Հայաստանն ու Լիտվան եվրոպական նույն տարածքում են և նույն արժեքներն են կրում: Վստահ եմ, որ հարաբերությունների հետագա խորացման համար մենք մեծ ներուժ ունենք»,-ասել է նախագահ Սարգսյանը: Երկկողմ փոխգործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և մշակույթի, ենթակառուցվածքների ոլորտները: Դեսպան Ստանիտե-Տոլոչկիենեն վստահեցրել է, որ անելու է հնարավորը՝ նպաստելու ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ Եվրամիության շրջանակում համագործակցության զարգացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր