00:00:00

100 գաղափար Հայաստանի համար

14:19, 13 սեպտեմբեր 2019

Արդեն 4-րդ տարին անընդմեջ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի  նախարարությունը անցկացնում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական նորարարական մրցույթը: Ծրագրի նպատակը մեկն է. մեր երիտասարդների ներուժը մեծագույն ռեսուրս է, որ պետք է օգտագործվի և ծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ու ՀՀ զարգացմանն ընդհանրապես: Ապացուցված փաստ է, որ նմանատիպ մրցույթները մեծ հաջողություն են ունենում և հաճախ այն եզակի հնարավորությունն են լինում հնարամիտ երիտասարդների համար կոորդինացնելու իրենց ուժերը:  Այսօր մեր աչքի առաջ ունենք բազմաթիվ օրինակներ՝ հանձինս նախորդ տարիների մասնակիցների, ովքեր մրցույթին մասնակցելուց հետո ֆինանսավորվել են տարբեր հովանավորների կողմից և կյանքի կոչել իրենց գաղափարները, հիմնել իրենց երազած բիզնեսներն ու նույնիսկ ստեղծել նոր աշխատատեղեր: Նախորդ տարիների հաջողված փորձը հաշվի առնելով է, որ այս տարի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը դարձել է ավելի մասշտաբային, ընդլայնվել է հայտերի ընդունման ժամկետը, ինչը հնարավորություն է տալիս երիտասարդներին առավել մանրամասն մշակելու ու առավել հաջող ձևով ներկայացնելու իրենց գիտատեխնիկական մշակումներն ու գաղափարները: Այս տարի մասնակիցները կարող են փորձել իրենց ուժերը հետևյալ հինգ բնագավառներում՝ քիմիական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մանկավարժական գիտություններ, ճարտարապետություն, սոցիոլոգիական գիտություններ: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:  Եվ ուրեմն՝ ՀՀ կամ սփյուռքի երիտասարդ քաղաքացի՞ ես, ունես հետաքրքիր գաղափարներ ու նորարարական նախագծեր և չունես դրանք ռեալիզացնելու հնարավորությո՞ւն, ուրեմն բաց մի թող այս հրաշալի հնարավորությունը, լրացրու հայտը և մասնակցիր մրցույթին, արի՛ միասին զարգացնենք մեր երկիրը:  Անցիր հղումով՝ մանրամասներին ծանոթանալու և դիմումի հայտաձևը ներբեռնելու համար        http://erit.am/news/hy/86030?fbclid=IwAR1roYC1ZVLiP1QnVjpBBpZViBxgfS6JNkgfCDsqAsKr_xkksNb66xhKqrg

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր