00:00:00

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

14:05, 13 սեպտեմբեր 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հաջողություն մաղթելով մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ջանքերը կներդնի՝ պատմական ու մշակութային խորը արմատներ ունեցող երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար: Նա նշել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ, նոր տեխնոլոգիաները, գիտությունն ու կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը: Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հնդկաստանի հայ համայնքին՝ կարևոր համարելով վերջինիս դերը երկու բարեկամ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված կապերի ամրապնդման տեսանկյունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր