00:00:00

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

17:40, 13 սեպտեմբեր 2019

Սեպտեմբերի 13-ին, ժամը 08:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է փոսում. տուժածներ չկան: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 5-րդ կմ-ին «Toyota Brevis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Բաբկեն Վ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Ուղևոր Տիգրան Վ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր