00:00:00

Դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրեց

16:31, 13 սեպտեմբեր 2019

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այս տեղեկությունը հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Դատարանն այսպիսով բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում՝ որպես մեղադրյալ է ներգրավվել  Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր