Նրա մարզիչ Կառլոս Մոյան ասել է, թե անհավանական նյարդային ու լարված եզրափակիչ է ստացվել։
-Սա ամենադիտարժան խաղերից մեկն էր, որը ես երբևէ տեսել եմ։ Մեդվեդևը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց։ Մենք կարծում էինք, թե նա հոգնել է, բայց նա հիասքանչ տեսք ուներ, թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր տեսանկյունից։Հանդիպումը նման էր բռնցքամարտի մենամարտի։ Ռաֆան ուղղակի ուժասպառ էր խաղից հետո։ Հանդերձարանում նրա մկանները ձգվել էին։ Նա ոչինչ չէր կարողանում անել։ Նա անգամ միայնակ չկարողացավ փոխել հագուստը։ Մենք օգնեցինք նրան։ Ռաֆան, ուղղակի «մահացած» էր»,- Մոյայի խոսքերն է մեջբերում Ubitennis-ը։
Նշենք , որ Նադալը կարիերայի ընթացքում 4-րդ անգամ նվաճեց Ամերիկայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։