00:00:00

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ Վայոց ձորի մարզում

01:34, 12 սեպտեմբեր 2019

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Հասարակություն-ոստիկանություն կապն ամրապնդելու, ինչպես և բնակիչներին հանցավոր ոտնձգություններից զերծ պահելու նպատակով սեպտեմբների 9-ին Վայոց ձորի մարզի Կեչուտ և Հերհեր գյուղերում հերթական զրույց-հանդիպուներն իրականացրին ոստիկանության Ջերմուկի բաժնի համայնքային ոստիկանները: Նրանք բնակիչների հետ զրուցեցին իրավախախտման տարբեր դրսևորումներից, տվեցին խորհուրդներ բնակարանային գողությունների դեպքերը կանխելու ուղղությամբ` հորդորելով դրանց կատարվելու դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն:  Իրավապահները խոսեցին նաև անասնագողությունների նախականխման, ապօրինի զենք-զինամթերքի կամովին հանձնման,  անտառային հրդեհների կանխարգելման, նաև շրջակա միջավայրը մաքուր պահելու մասին` ընդգծելով, որ նշված հարցերում բնակչության ներգրավվածությունն ուղղակի անհրաժեշտություն է:Հանդիպումների ընթացքում ոստիկանները լսեցին և քննարկեցին նաև բնակիչների առաջարկությունները։ https://www.youtube.com/watch?v=Th-H7hNXEOU

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր