00:00:00

Կայացել է Զբոսաշրջության ոլորտի ամենամյա «Արմենիա տուրիստիչեսկայա» մրցանակաբաշխությունը

01:11, 12 սեպտեմբեր 2019

ՀՀ Զբոսաշրջության  կոմիտեի ֆեյսբուքյան էջը գրույմ է. «Զբոսաշրջության ոլորտի ամենամյա «Արմենիա տուրիստիչեսկայա» մրցանակաբաշխությունը, համատեղելով ուժերը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ, նպատակ ուներ բարձրացնելու ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների, կազմակերպությունների, նորարար նախաձեռնությունների և անհատների դերն ու ներդրումը` Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ի նպաստ: Այս տարի առաջին անգամ Զբոսաշրջության կոմիտեի կողմից 4 միջազգային դոնոր կառույցներին` Հայաստանում ԵՄ պատվիրակությանը, Միջազգային համագործակցության գերմանական ընկերությանը, ՄԱԿ–ի զարգացման ծրագրին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը, շնորհվեցին հատուկ շնորհակալագրեր՝ զբոսաշրջության ոլորտում մշտական ներդրում ունենալու և պետության հետ հաջողված համագործակցության համար: Կոմիտեն նաև հատուկ մրցանակ շնորհեց գերմանացի բլոգեր Սիլվիա Շմիդտին՝ «Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ուղղված լավագույն միջազգային լրագրողական նախագիծ» անվանակարգում»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր