00:00:00

Թաթան, Լիլիթ Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը և շոու բիզնեսի ևս 6 ներկայացուցիչ ՊԵԿ-ից գրություն են ստացել

02:43, 11 սեպտեմբեր 2019 Շոուբիզնես

ՊԵԿ-ը գրություն է ուղարկել շոու բիզնեսի 9 ներկայացուցչի՝ հորդորելով հայտարարագրել եկամուտները: Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Շոու բիզնեսի հայտնի շուրջ 9 ներկայացուցչի վերջերս ներկայացվել է կոնկրետ նամակ, որտեղ գրված են այն միջոցառումները, որոնց նրանք մասնակցել են ու, երևի թե, եկամուտ են ստացել, բայց մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա նրանք, ըստ էության, 2018-ին ոչ աշխատավարձ են ստացել, ոչ որևէ կազմակերպության աշխատակից են եղել, ոչ դիվիդենտ են ստացել, ոչ էլ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատեր: Մենք նամակով հորդորեցինք իրենց գալ ու հայտարարագրել եկամուտները», - ասել էր Դավիթ Անանյանը: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Սոնա Շահգելդյանի, Իվետա Մուկուչյանի, Արման Հովհաննիսյանի, Ալբերտ Սիմոնյանի (Թաթա), Սիլվա Հակոբյանի, Լիլիթ Հովհաննիսյանի, Անդրեյ Հովնանյանի (Անդրե), Միհրան Ծառուկյանի եւ Արսեն Սաֆարյանի մասին է։ Նկատենք, որ շոու բիզնեսի այս ներկայացուցիչները բավականին հայտնի են։ Մի քանիսը տարվա մեջ գոնե մեկ անգամ հանդես են գալիս մենահամարգով, ոմանք էլ աշխատում են Երեւանում գործող ակումբներում, հետեւաբար այս դեպքում կոնկրետ խոսք է գնում եկամուտները թաքցնելու մասին։ Առայժմ հայտնի չէ, թե ՊԵԿ նամակին պատշաճ չպատասխանելու եւ հարկային դաշտ չմտնելու պարագայում ինչ է սպասվում վերը նշված երգիչ- երգչուհիներին, սակայն ակնհայտ է, որ ի տարբերություն շատ ու շատ երգիչ- երգչուհիների ովքեր ավելի քիչ են վարձատրվում եւ հարկային պարտավորությունները ժամանակին կատարում են, հայ աստղերից ոմանք իրենց փորձում են օրենքից վեր դասել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր