00:00:00

Արման Բաբաջանյանը չի հրաժարվի պատգամավորական մանդատից

18:15, 10 սեպտեմբեր 2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ ամբիոնից ուսապարկը ուսին՝ հայտարարեց, որ չի հրաժարվում մանդատից. շարունակելու է մնալ անկախ պատգամավոր: Նա անկեղծացավ, որ վերջին օրերին կայացրել է իր կյանքում դժվարին որոշումներ: Արման Բաբաջանյանը հայտարարեց. «Որոշումներից ամենադժվարինն էր «Լուսավոր Հայաստանից» հեռանալը: Ստիպված եմ հեռանալ ինձ շատ հարազատ թիմից, որի հետ անցել եմ դժվարին ճանապարհ: Այդ որոշումը, սակայն, անխուսափելի էր: Իրականում իմ այդ որոշման խորքային դրդապատճառները կապված են ոչ միայն բուն «Լուսավոր Հայաստանի», որքան քաղաքական համակարգի ախտերի հետ: Համոզված եմ, որ նոր Հայաստանը, որի հիմքը դրվել է թավշյա հեղափոխությամբ, կարիք ունի նոր քաղաքական համակարգի, գաղափարների: Ցավոք, այդ նոր քաղաքականությունը չեմ տեսել ու չեմ տեսնում ո՛չ «Լուսավոր Հայաստանում», ո՛չ մնացած՝ հատկապես խորհրդարանական ուժերում»: Արման Բաբաջանյանի ձևակերպմամբ՝ տարվում է անատամ արտաքին քաղաքականություն, որը կապ չունի հեղափոխության սկզբունքների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր