00:00:00

Հենրիխ Մխիթարյան. Հիմա նոր արկածներ եմ սկսում

21:41, 10 սեպտեմբեր 2019 Սպորտ

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը առաջին անգամ ասուլիս տվեց որպես իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ, հայտնում է Armsport.am-ը: «Ուրախ եմ այստեղ լինելուս համար: Մինչ գալս ինձ համար շատ դժվար ժամանակներ էին: Ուստի, հիմա նոր արկածներ եմ սկսում: Իհարկե, գիտեմ՝ ուր եմ եկել, գիտեմ՝ թիմն ինչի համար է խաղում, ինչ նպատակներ ունի ու կանեմ առավելագույնը, որ օգնեմ թիմին հասնել այդ նպատակներին: Այսօր առաջին անգամ եմ հանդիպել թիմակիցներիս, մարզչին: Հիանալի մթնոլորտ է տիրում հանդերձարանում: Կարող եմ ասել, որ այս թիմը փայլուն ապագա ունի»,- ասաց Մխիթարյանն ու պատասխանեց լրագրողների հարցերին. Իտալիայի հավաքականի հետ խաղին զրուցել եմ Ֆլորենցիի հետ թե՛ «Ռոմայի», թե՛ հավաքականների խաղի մասին: Նույնը՝ Ջեկոյի հետ: Ազգային հավաքականների խաղերն արդեն հետևում են, պետք է կենտրոնանանք «Ռոմայի» վրա: Ազգային հավաքականում ես հարձակվողի հետևում եմ խաղում, շատ տարածություն եմ ունենում շարժվելու համար: Բայց վերջում պետք է աշխատեմ ավարտին հասցնել գրոհները: Իմ նախկին ակումբներում՝ «Արսենալում» ու ՄՅՈՒ-ում, իմ դերը մի փոքր այլ էր. փրձում էի խաղը կառուցել հետևից՝ կիսապաշտպանական գիծը միացնելով հարձակվողականին: Գուցե, շատ գոլեր չխփելուս հիմնական պատճառը դա էր: Ընդհանրապես, փորձում եմ լավագույնն անել գոլ խփելու կամ փոխանցում անելու համար, որովհետև դրանք այն բաներն են, որոնցից ես հաճույք եմ ստանում: «Շախտյորի» խաղին հետևել եմ ՉԼ-ում: Նրանք խաղը շատ մանրամասն էին վերլուծում: Դիտել եմ խաղը. շատ տպավորիչ ֆուտբոլ էին խաղում: Ինձ ամենից շատ տպավորեց այն, որ «Շախտյորը» հարձակվողական ֆուտբոլ էր խաղում մեծ թիմերի դեմ , նրանց դեմ չէին վախենում հարձակվել ու իրենց ֆուտբոլը ցույց տալ: Հույս ունեմ, որ Ֆոնսեկան նույնը կբերի «Ռոմա» ու մենք կկարողանանք ֆանտաստիկ ֆուտբոլ խաղալ ու ուրախացնել մեր երկրպագուներին: «Ռոմայի» երկրպագուներից շատ նամակներ եմ ստացել Ազգային հավաքականի խաղերից հետո: Նրանց ուրախացրել էր իմ ցուցադրած խաղը: Ես նույնպես ուրախ էի, բայց ինչպես արդեն ասել եմ՝ հիմա կենտրոնացած եմ «Ռոմայի» խաղերի վրա, որը նոր է ինձ համար: Առավելագույնը կանեմ, մինչև վերջ կպայքարեմ այս ակումբի համար: Չեմ վախենում ճնշումից, որովհետև ֆուտբոլ սկսել եմ խաղալ ճնշման տակ ու մինչև հիմա ճնշման տակ եմ: Եթե դու մեծ ֆուտբոլիստ ես, մեծ թիմերում ես խաղում, նշանակում է, որ ճնշման տակ ես լինելու, բոլորը հետևելու են քո յուրաքանչյուր քայլին: Եթե լավ բան անես, կամ սխալվես, նրանք գովելու են քեզ, կամ քննադատեն: Եփե ֆուտբոլ ես խաղում, պիտի պատրաստ լինես քննադատության: Եթե մեծ թիմում ես խաղում ևս պետք է պատրաստ լինես դրան: Ես հենց դա եմ անում: Ես հեռացել եմ Անգլիայից ու եմ ուզում այլևս Անգլիայի մասին խոսել, որովհետև արդեն «Ռոմայում» եմ, ուզում եմ կենտրոնանալ Իտալիայի առաջնության վրա: Չեմ կարծում «Ռոմա» տեղափոխությունը հետքայլ է, որովհետև «Ռոման» մեծ ակումբ է, բոլորը գիտեն այդ մասին: Գուցե, ես չէի համապատասխանում անգլիական ֆուտբոլին ու կարծում եմ՝ նորմալ է, երևի, ժամանակն էր ինչ-որ բան փոխելու: Ես Ա սերիայում խաղալու հնարավորություն ստացա: Շատ խաղացողներից էի լսել, որ այս լիգան հիանալի է ու փորձեցի գալ ու ինքս տեսնել դա: Կարևորն այն չէ, թե որտեղ ես խաղում, կարևորն այն է, որ հաճույք ստանաս քո խաղից: «Արսենալում» անցկացրած վերջին ամսում հաճույք չէի ստանում ու որոշեցի գալ «Ռոմա», որպեսզի կրկին երջանիկ լինեմ ու հաճույք ստանամ ֆուտբոլից: Չեմ կարող ասել՝ ինչու «Արսենալը» բաց թողեց ինձ: Ես նրանց ղեկավարությունից չեմ: Բայց դա նաև իմ ցանկությունն էր, որովհետև գիտեի, որ շատ չեմ խաղալու ու հավանաբար, նստելու էի պահեստայինների նստարանին՝ ինչպես վերջին խաղերում ու որոշեցի փոխել ակումբս, գալ «Ռոմա»: Այստեղ շատ խաղեր կանցկացնենք ու կարծում եմ՝ խաղալու ավելի շատ հնարավորություն կունենամ: «Արսենալի» համար ինձ վարձակալության տալու որոշում կայացնելը հեշտ չէր, բայց «Ռոմայի» ղեկավարության շնորհիվ տրանսֆերների վերջին օրը գործարքը հաջողվեց: Նրանք ինձ հնարավորություն տվեցին ցույց տալու, որ կարող եմ օգնել թիմին»: Ասուլիսն ամբողջությամբ՝ Armsport.am-ում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր