00:00:00

Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնան Սուարեսը և Մեսսին

02:32, 08 սեպտեմբեր 2019 Սպորտ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը շարունակում են վերականգնվել վնասվածքից։ Իսպանական AS պարբերականը հայտնել է, թե երբ ֆուտբոլիստները կարող են վերադառնալ խաղադաշտ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ուրուգվայցի հարձակվողը, ով սրունքի վնասվածք ուներ, խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերի 14-ին, երբ «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունելու է երկրի գործող գավաթակրին՝ «Վալենսիային»։ Սուարեսը ամբողջությամբ պատրաստ կլինի առաջիկա խաղին։ Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա արգենտինացին ևս կարող է խաղադաշտ վերադառնալ «Վալենսիայի» դեմ խաղում, սակայն միայն նրա համար, որպեսզի որոշակի մարզավիճակ հավաքի ու պատրաստ լինի սեպտեմբերի 17-ին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի արտագնա հանդիպմանը։ Հիշեցնենք, որ Սուարեսը վնասվածք էր ստացել Լա լիգայի մեկնարկային տուրի «Աթլետիկի» դեմ խաղում, իսկ Մեսսին՝ ավելի վաղ՝ օգոստոսի 5-ին։ ArmSport.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր