00:00:00

Նիս քաղաքի նվիրած մեքենաներն արդեն հասել են Էջմիածին

23:50, 06 սեպտեմբեր 2019

Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են, որ Ֆրանսիայի Նիս քաղաքի նվիրած մեքենաներն արդեն Էջմիածնում են: Մեքենաների մաքսազերծման ժամանակատար գործընթացն արդեն ավարտվել է: Նվիրված տրանսպորտային միջոցների մաքսազերծումը ենթադրում էր բարդ և ժամանակատար գործընթաց, ինչով և պայմանավորված էր շահագործման ձգձգումը: Այժմ ընթանում է տեխնիկական շահագործումն իրականացնելու լիցենզավորման գործընթացը, որի ավարտից հետո միայն հնարավոր կլինի շահագործումը: Հայտարարության մեջ ասվում է, որն այս ընթացքում մանրամասն քննարկվել ևեւ հստակեցվել է երթուղիների ու փոխադրումների կազմակերպման գործընթացը: Շատ շուտով այս մեքենաները կծառայեն էջմիածնեցուն՝ կանոնավոր, սահմանված երթուղով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր