00:00:00

Վալերիյ Օսիպյանը կրկին դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթական հերթափոխին

22:11, 06 սեպտեմբեր 2019

Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ողջունել է սահմանապահ ոստիկաններին և մաղթել բարի ծառայություն՝ հատուկ ընդգծելով, որ նրանք իրենց խիզախությամբ ու պատրաստակամությամբ լրացնում են համակարգի բացերը։ Ավանդույթի համաձայն մեկնելուց առաջ ոստիկանները երդվել են ու աղոթել: Օրհնության կարգին հաջորդել էր շարային երթը։ Հաջորդ օրը դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները: Վալերիյ Օսիպյանը նրանց շնորհակալություն էր հայտնել առաքելությունը պատվով իրականացնելու համար՝ շեշտելով, որ նրանց նվիրումն ու սրտացավությունը վարակիչ է։ Առաջին անգամ դիրքեր մեկնած ծառայողները պարգևատրվել էր պատվոգրերով: Հանդիսավոր արարողությունը եզրափակվել էր քայլերթով։ Վերջում Վալերիյ Օսիպյանը զրուցել էր ոստիկան-սահմանապահների ծնողների և հարազատների հետ՝ նրանց փոխանցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը՝ հայրենիքի նվիրյալ որդիներ դաստիարակելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր