00:00:00

Պատգամավորը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 5-ին ՔԿՀ-ներում տեղի ունեցածից

19:54, 06 սեպտեմբեր 2019

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում պատմել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած իր այցի մասին, ինչի նպատակն էր պարզել, թե ինչ է կատարվել սեպտեմբերի 5-ի երեկոյան ՔԿՀ-ում: «ՔԿՀ-ից մեզ հայտնեցին, որ երրորդ և չորրորդ մասնաշենքի կալանավորները հարվածել են դռներին, ջարդել են կերակրադռնակները, այնուհետև այրվող առարկաներ են նետել պատուհանից դուրս, ինչի հետևանքով այրվել է քրեակատարողական հիմնարկի խոտածածկ տարածքը: Բարեբախտաբար, հրդեհը մարել են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները»,- պատմում է Սամսոնյանը: Պատգամավորի խոսքով՝ իրավիճակը եղել է լարված, սակայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ջանքերով այն հանդարտվել է: «Մեզ հայտնեցին, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում: Բնականաբար, քրեակատարողական ծառայողները ուժի կիրառման չեն դիմել և նաև չկան կալանավորներ, ովքեր տարվել են պատժախուց»,- ասել է Սամսոնյանը: Պատգամավորը նաև հայտնել է, որ Էրեբունի վարչական շրջանի դատախազությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի կապակցության քրեական հարուցելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր