00:00:00

Թումանյանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

18:59, 06 սեպտեմբեր 2019

Օրերս ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Վանաձոր ճանապարհին ստուգելու նպատակով կանգնեցրել էին «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենա, որը բեռնված էր մոտ 3 խմ փայտանյութով։ Մեքենայի 25-ամյա վարորդը չի ներկայացրել բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթերը։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Բաժնում պարզվել է, որ փայտը պատրաստվել է Լորուտ գյուղի հանդամասում՝ ապօրինի հատված մեկ հաճարենուց և մեկ թեղիից։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր