00:00:00

Մի՝ դիմեք այլընտրանքային բժշկության

17:57, 06 սեպտեմբեր 2019

Քաղցկեղի առաջացման և բուժման մասին պարբերաբար խոսվում է մասնագետների և ոչ միայն մասնագետների լայն շրջանակում` գիտական և ոչ գիտական մեթոդների, հետազոտությունների մասին տարբեր նյութեր հրապարակելով: Քաղցկեղ ունեցողների մի մասն այլընտրանքային բժշկության հետ մեծ հույսեր է կապում: Այս պարագայում, նրանց առողջությանը վնաս է հասցնում ոչ այնքան խոտաբույսը, որն օգտագործում են, այլ այն, որ նրանք ինքնախաբեությամբ են զբաղվում` կորցնելով թանկագին ժամանակը։ Հարկ է նշել, որ այլընտրանքային բուժման մեթոդներն ապացուցողական հենք չունեն և արդյունավետությունը հնարավոր չէ գնահատել: Չնայած դրան` շատերը քաղցկեղ ունեցողներին խորհուրդ են տալիս անհեթեթ տարբեր միջոցներ կիրառել` «բուժման» կուրս անցնել, ինչն ավելի է խորացնում հիվանդությունը։ Այսպիսով` խորհուրդ ենք տալիս տուրք չտալ հակագիտական տեսություններին, դրանց կուրորեն հավատացող մարդկանց առաջարկում ենք տարբերել իսկական բժշկական գիտությունը կեղծից, ճիշտ գնահատել այլընտրանքային բուժման միջոցների արդյունավետությունը, գիտակցել դրանից բխող հետևանքներն ու վնասները: Առողջապահության նախարարությունը բազմիցս անդրադարձել է այսօրինակ խնդիրների, և նման դեպքերից խուսափելու համար դարձյալ հորդորում ենք` ցանկացած առողջական խնդրի դեպքում անհապաղ դիմել բժշկի` զերծ մնալով ինքնակոչ «մասնագետների» ու հեքիմների ծառայություններից: Գնահատեք ձեր առողջությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր