00:00:00

Կոտայքի մարզի դպրոցների տնօրենները անստորագիր գրություններ են ստացել մարզպետարանի կրթության վարչությունից և խզում են իրենց պայմանագրերը. Անահիտ Բախշյան

15:48, 06 սեպտեմբեր 2019

Կրթության փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը այսպիսի գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Կոտայքի մարզի դպրոցների տնօրեններն այսպիսի բովանդակությամբ անստորագիր գրություններ են ստացել մարզպետարանի կրթության վարչությունից ու այս ապօրինի գրության դեմ միահամուռ ընդվզելու փոխարեն, այսօրվանից սկսել են խզել աշխատանքային պայմանագրերը 65 տարեկանից բարձր մանկավարժների հետ, ու իրենց գործողությունն արդարացնում են այս անստորագիր գրությամբ:  Հարգելիներս, հավաստագրման քննություն հանձնելիս դուք պարտավոր էիք իմանալ ձեր լիազորություններն այն մասին, որ ուսուցչին ընտրում եք դուք և աշխատանքային պայմանագիրը նրանց հետ կնքում եք դուք՝ առանց մարզպետարանի հետ համաձայնեցնելու։ Էսպիսի վիճակում եք հայտնվում, երբ քննության ժամանակ մի բան եք ասում, իսկ գործելիս՝ ընդամենը ձեզ թելադրում  են»: Անահիտ Բախշյանը կցել է նաև նկարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր