Այսօր ԵՊՀ-ում մեկնարկել է «Սալմաստի պատմություն և մշակույթ» գիտաժողովը:
Գիտաժողովին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորրդ գերաշնորհ Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, և այլ հյուրեր:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները նպատակասլաց աշխատանք են տանում, որ կարողանան մեկտեղել գիտական ներուժը և խրախուսել Հայաստան-Սփյուռք գիտական համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում` հայագիտության բնագավառում:
Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքերով՝ գիտաժողովի ընթացքում քննարկվելու են հայության կարևորագույն կենտրոն հանդիսացող Սալմաստ գավառի պատմությունը, լեզվամշակույթը, պատմամշակութային ժառանգությունը և հոգևոր արժեքներին առնչվող հարցեր:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Պիտեր Կաուին:
Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ տարածաշրջանային հնագիտություն, Սալմաստը պարսկական արխիվներում, բարբառագիտություն, Սալմաստը և Հայոց ցեղասպանությունը, տարածաշրջանային ճարտարապետություն: