Ինչպես տեղեկացրել էինք, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ Իմ քայլը խմբակցությունն այսօր փակ քննարկում է անցկացրել: Քննարկումից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել է, որ քննարկվել է Ամուլսարի հարցը: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ լսվել են կարծիքները, ներկայացվել է առկա իրավիճակը:
-Պատգամավորները հարցեր են ուղղել, վարչապետը պատասխանել է: Հարցի հետ կապված սրություն չկա,- ասել է նա նա:
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ հարցի վերաբերյալ դեռ եզրահանգում չկա և հավասարաչափ չի բացառվում, որ հանքը չշահագործվի և չի բացառվում, որ հանքը սկսի շահագործվել:
Ալեն Սիմոնյանի խոսքերով քննարկումները կշարունակվեն այնքան, մինչև վստահ լինեն, որ որևէ բան ռիսկի տակ չէ: