00:00:00

Իջևանի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

13:47, 06 սեպտեմբեր 2019

Իջևան համայնքի ղեկավար Հայկ Ղալումյանն այսօր Տավուշի մարզպետին հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Դիմում է ներկայացրել, որ վայր է դնում պարտականնությունները։ Դիմումի մեջ որևէ պատճառ նշված չի։ Քննարկում էլ չենք ունեցել, որ իմանամ հրաժարականի դիմումի պատճառները», - հաղորդեց Հայկ Չոբանյանը: Հիշեցնենք՝ Իջևան համայնքի ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել։ Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր