00:00:00

Աժ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի անունով կեղծ էջեր են բացվում ֆեյսբուքում և ինստագրամում

11:52, 06 սեպտեմբեր 2019

Աժ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ երբեք սոցցանցերում ներկայացված չեմ եղել, չեմ ունեցել իմ անձնական էջը... Վերջին շրջանում սոցցանցերում, մասնավորապես՝ ֆեյսբուքում և ինստագրամում ժամանակ առ ժամանակ բացվում են իմ անուն-ազգանունով էջեր, որոնք կեղծ են: Ես ցանկանում եմ սոցցանցերից օգտվող մեր հայրենակիցներին տեղեկացնել այդ էջերի կեղծ լինելու մասին: Եվ ուզում եմ խնդրել սոցցանցերից օգտվող մեր հայրենակիցներին բողոքարկել այդ կեղծ էջերի գոյությունը, որպեսզի ինչ-որ մարդիկ, ինչ-ինչ նպատակներից ելնելով, հնարավորություն չունենան այլ մարդկանց անունից կեղծ էջեր բացել, և այդ էջերն օգտագործել իրենց նպատակների համար...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր