00:00:00

Ո՞ր պաշտոնյաներն ունեն ամենաբարձր վարկանիշը

11:39, 06 սեպտեմբեր 2019

Ամուլսարի, Ստամբուլ յան կոնվենցիայի, առողջապահության ոլորտում տիրող իրավիճակի հետ կապված՝ իշխանությունները մտահոգություններ ունեն վարկանիշի կորստի առումով: Ըստ այդմ, «Փաստ» թերթի տեղեկություններով, նախաձեռնվել է հերթական սոցհարցումը՝ պարզելու, թե գերատեսչությունների ղեկավարներից ով ինչպիսի վարկանիշ ունի: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին հարցումների համաձայն, ամենացածր վարկանիշն ունեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Սակայն շատ ավելի հետաքրքիր են ամենաբարձր վարկանիշային «հորիզոնականները»: Իրենց բարձր վարկանիշները պահպանել են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր