00:00:00

Ժիրայր Սեֆիլյանը մանրամասներ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից

21:15, 05 սեպտեմբեր 2019

Մտահոգություններ ունեինք երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, գլխավորապես այդ մտահոգությունների շուրջ ենք խոսել ՀՀ վարչապետի հետ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով հարցին, թե Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման ժամանակ ինչ են քննարկել։ «Նաեւ հին ռեժիմից ժառանգած կնճռոտ հարցերի մասին ենք խոսել: Կարծում եմ՝ կշարունակենք խոսել: Կարեւորն այն է, որ մենք ինչ վտանգներ տեսնում ենք, այդ ամենի մասին իրազեկում ենք եւ իրազեկելու ենք: Հուսով ենք՝ ապագայում այս ուղղությամբ ավելի ինտենսիվ կլինի շփումը»,- ասաց Սեֆիլյանը: Հստակեցնող հարցին՝ հատկապես ի՞նչն է մտահոգում իրենց, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Բոլորս նկատում ենք, թե հներն ինչպես են փորձում պատրաստվել ռեւանշի: Մենք այն ուժն ենք, որ թւոյլ չենք տալու՝ տեղի ունենա այդ ռեւանշը: Մնացած մանրամասների մասին առաջիկայում մենք կհրապարակենք»: Ավելի վաղ գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչները կառավարությունում հանդիպում են:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր