00:00:00

ՀՀ ԱԳՆ-ն ակտիվ աշխատանքներ է տանում Երեւանում Իսրայելի դեսպանատան բացման ուղղությամբ

19:57, 05 սեպտեմբեր 2019

Իսրայելում հայկական հյուպատոսություն կբացվի, եւ մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում Երեւանում Իսրայելի դեսպանատան բացման ուղղությամբ: Տվյալ հարցը ներառված է մեր օրակարգում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախարարի խոսքով՝ այս տարի Իսրայելի եւ Հայաստանի միջեւ բավականին բեղմնավոր գործունեություն է ծավալվել, եւ լուրջ հիմքեր կան երկու երկրների միջեւ հետագա համագործակցության զարգացման համար: «Մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում աշխարհում մեր դիվանագիտական առաքելությունն ընդլայնելու համար: Մեր ռեսուրսները բավականին համեստ են, եւ մենք հաճախ դիմում ենք ձեւաչափի, երբ մի կենտրոնից միանգամից մի քանի երկիր ենք ծածկում: Մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչպես ենք զարգացնում աշխարհում մեր դիվանագիտական առկայությունը»,- նշեց Մնացականյանը: Նախարարը հավելեց, որ Երեւանը մտադիր է նաեւ ամրապնդել Հարավարեւելյան Ասիայում իր դիրքերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր