00:00:00

Ապրիլյան պատերազմի հերոս Արման Անդրեասյանի ընտանիքն օգնության կարիք ունի և դժգոհում է պետության անտարբեր վերաբերմունքից (տեսանյութ)

23:30, 05 սեպտեմբեր 2019 Հասարակություն

Ապրիլյան պատերազմի հերոս, 19-ամյա Արման Անդրեասյանի ընտանիքն ապրում է սոցիալական վատ պայմաններում և աջակցության կարիք ունի։ 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո այս ընտանիքը կարելի է ասել անուշադրության է մատնվել։ Համայնքում՝ դժվարին պայմաններում օրվա հացը վաստակում են արդար քրտինքով, որը չի հերիքում այլ՝ ավելի գլոբալ հարցեր կարգավորել։ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ համայնքում ապրող Անդրեասյանների հինգերորդ՝ կրտսեր զավակն էր Արմանը, ով ծառայության մեկնեց հպարտությամբ և հերոսաբար նահատակվեց։ Մայրը՝ տիկին Լիլիֆարը պատմում է , որ Արմանի սերն հայրենիքի նկատմամբ անսահման էր, որոշել էր նաև ծառաայությունն ավարտելուց հետո կրթություն ստանալ, բայց միաժամանակ աշխատելու էր, որպեսզի ուսման ծախսերն ինքն անձամբ հոգար, որ ծնողներին նեղություն չպատճառեր։ Պատահել է, որ դիրքեր բարձրանալիս մի քանի օր ընտանիքը լուր չի ստացել Արմանից։ 2016 թվականի ապրիլյան քառօրյայի օրերին պարբերաբար փորձել են կապ հաստատել Արմանի հետ, սակայն ապարդյուն, հետո տեղեկացել են, որ Ջեբրայիլի մարտերում իրենց որդին հերոսաբար զոհվել է՝ փրկելով իր մի քանի ընկերների կյանքը։ Արմանի դին հայկական կողմին հանձնվեց զոհվելուց օրեր անց։ Նա այն 18 հերոսներից մեկն էր, որ գտնվում էր ադրբեջանական կողմում։ Մայրն ասում է, որ որդու մարմինը խոշտանգված է եղել, ձեռքի տակ լուսանկարների պատճեններ կան, որոնք ամեն անգամ նայելիս ամեն բան վերապրում է նորովի։ Իրենց մանրամասներ հայտնի չէ, այն մասին, թե ինչպե՞ս և ի՞նչ հանգամանքներում է զոհվել Արմանը, ինչպե՞ս է հայտնվել ադրբեջանական կողմում, կենդանի՞ է եղել, վիրավոր, թե՞ արդեն զոհված, որ խոշտանգվել է։ Երրորդ տարին է գործը ՄԻԵԴ-ում է, սակայն դեռևս ոչ մի նորություն չկա։ Անգամ գյուղական ծանր առօրյան ու առկա հոգսերը ոչ մի բան մոռացնել չեն տալիս։ Իրենց խնդիրների մասին համեստորեն են բարձրաձայնում։ Զբաղվում են անասնապահությամբ, բայց անասնագոմ չունեն, անասուններին պահում են տան նկուղում։ Կանադահայ մեր հայրենակիցների աջակցությամբ ներկայումս անասնագոմի շինարարության աշխատանքների մեջ են։ Վիրավորված են, որ պետական կառույցների կողմից են անուշադրության մատնված։ Մի քանի անգամ դիմել են ՊՆ և առողջապահության նախարարություն, աջակցություն են խնդրել, որ Արմանի մոր՝ տիկին Լիլիֆարի առողջական հարցերը փորձեն կարգավորել, սակայն մերժվել են թե՛ նախկին, և թե՛ ներկայիս իշխանությունների օրոք։ Գլխուղեղի անոթները խցանված են, բժիշկներն ասել են, որ պետք է շտապ վիրահատվի, սակայն վիրահատության ծախսերը հոգալու հարցում երկու նախարարություններից մերժում են ստացել։ Համառոտ պատասխանել են, թե դա թանկ հաճույք է։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/668522910298202/?__xts__[0]=68.ARB2jJyd_GGzNj_XD-dX_XkoT1aecWWrNDPekem3HpR6Yzw_DiWoDV-1sh3Hl6uPZbjMiuptLUoM6sCpdt5l0Lo3PQlrvJ4F6odccpMzw-cq3XYp-P3RTvYskMUEW-1SXU6jhwusEbmPrw6QEWCnbep0jEQHjEU2GWY-MLdFTzrTdJCLndcSLensIlbYIXvd-MGr6hyxH02EXSkX8qdAkOYW-dkm5KauY3cFw1lPEAd4kVn6L6dJ0Rl5OE-KjDbaAHTzKJ2l2iFwHP42-09bFuZIUSidaictpk7Az5fxSKi16HH__-mKVFtOqgutlPLfpoXi5_hDOiJC6Ds1nkNFsUqQa7_T4Grg1Lo7keAu&__tn__=-R  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր