00:00:00

Գնա՛ միլիցա բեր, ի՞նչ կարաս անես․ քաղաքացին պնդում է, որ իրենից կաշառք են պահանջել

00:37, 05 սեպտեմբեր 2019

Irakanum.am-ի խբագրություն է դիմել Արմավիրի մարզի համայնքներից մեկի բնակից Մարինե Ասատրյանը, որը նշեց՝ բախվել է անարդարությունների, ավելին՝ իրենից կաշառք  են պահանջել։ «Իմ ամուսինը՝ Սարգիս Պետրոսյանը,  Արցախյան պատերազմի մասնակից է եղել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովից  բոլոր փաստաթղթերը կան (ԿՌԲՀ) , ըստ  որի՝ նա պետք  է զինվորական թոշակ ստանար։ Երեք տարի է, ամուսնուս՝ այդ ծանր հիվանդի հետ այս ու այն  հիվանդանոց ենք գնում, ամեն տեղից թղթեր են ուզում․ այս թուղթը չի լինում, ասում են՝ այն թուղը բեր․․․ Այսօր էլ վերջնական գյուղի անկետան էին ուզել ինձանից, որ պետք է արդեն զինվորական թոշակը տան։ Սոցիալական ապահովության ծառայության Էջմիածնի տարածքային բաժնի պետը՝ Սարգիս Առաքելյանն ասաց՝ չի լինի, պետք է գնաս ու ԿՌԲՀ-ի տրամադրած փաստաթղթի բնօրինակը բերես, այսինքն՝ կապույտ կնիքով փաստաթուղթը։ Դրա կրկնօրինակն ինձ մոտ կար, իսկ բնօրինակն իրենց մոտ էր։ Ասացի՝ ինչպե՞ս բերեմ բնօրինակը, եթե այն ձեզ մոտ է։ Չգիտեմ ինչպես, բայց այդ փաստաթուղը  տվել էի իրենց, թեև սովորաբար կապույտ  կնիքներով փաստաթուղթերը միշտ ինձ մոտ եմ պահում, բայց դա իրենց էի տվել։ Պահանջեցի, որ ամուսնուս փաստաթղթերը բացեն․ իսկապես, դրանց մեջ էր օրիգինալ փաստաթուղթը, բայց ինձ ասացին գնա՛ օրիգինալը դու բեր, չտվեցին։ Ասացի՝ Ձեզ մոտ է օրիգինալ փաստաթուղթը, տվե՛ք, Էջմիածնի սոցապի պետ Սարգիս Առաքելյանն ասաց՝ գնա՛, որտեղ ուզում ես բողոքիր, չեմ տալիս։ Ձեռքով հարվածեց սեղային, բաժակն էլ շպրտեց։ Ասաց՝ գնա՛ միլիցա բեր, ի՞նչ կարաս անես»։ Մարինե Ասատրյանի  խոսքով՝ ինքը գնացել է  ԵԿՄ, խնդրել որ աջակցեն իրեն, Իսկ իրեն ԵԿՄ-ի Էջմիածնի բաժնում աշխատող Աիդա Հովհաննիսյանը նշել է՝ եթե իրեն 3 հազար դոլար տան, ինքը «կդասավորի», որ վերջինիս ամուսինը թոշակ ստանա։ «Երբ սոցապ գնացի, ասացին՝ դու Աիդայի ուղարկած մա՞րդն ես, արի՛ առաջ։Ես երեք անչափահաս երեխա ունեմ, մի երեխաս էլ միգրեն ունի, ուղեղի թաղանթի բորբոքում ունի,  փարոս ենք ստանում։ Ես Աիդային էլ ասացի՝ չեմ կարող այդքան գումար տալ», -  ասաց Մարինե Ասատրյանը։ Նա ընդգծեց՝ 2018 թվականի ապրիլին ԿՌԲՀ-ից վերցրել են իր ամուսու  փաստաթղթերը, սակայն մինչ օրս ձգձգվում է ամուսնու՝ զինհաշմանդամության կենսաթոշակ ստանալը։ «Ամուսնուս փաստաթղթերն էլ տվել եմ Աիդային, մի շաբաթ  մեր թղթերը տարել, պահել է, ոչ էլ հեռախոսահամարն էր տվել։ Ասաց՝ ես կկապվեմ Ձեզ հետ։ Ու իմ ամուսնու անուն, ազգանունը իր ձեռքգրով գրած դրել էր այդ թղթերի մեջ, որ հիշի։ Հետո երբ  թղթերը հետ տվեց, ասաց՝ չի լինի, քանի որ տեսավ՝ գումարը չեմ տալիս։ Իմ թղթերի մեջ չգիտեմ ինչ է արել, հիմա էլ ամուսինս սովորական թոշակ է ստանում։ Ես սոցապնախարարություն բողոքարկեցի երեք անգամ, ու տվել են սովորական, երրորդ խմբի համշանդամի թոշակ։  Բայց,  մի բժշկուհի կա,  ես թղթերը ցույց եմ տվել, նա ասել է՝ ամուսնուս զինհաշմանդամության թոշակ պետք է տան, քանի որ  համապատասխան բժշկական որոշումը կա Ձեզ մոտ», -  ընդգծեց Մարինե Ասատրյանը։ Մարինե Ասատրյանը նշեց՝ Աիդա Հովհաննիսյանին դիմել է դեռ երեք տարի առաջ։ «Տիկին Աիդան ասաց՝ գնա՛, բանկից գումար վերցրո'ւ, տո'ւր ինձ, ես անեմ էդ գործը։ Ես որ ասացի գումար չունեմ, ինչպե՞ս տամ, ինքն ասաց՝ գնա՛, բանկից վերցրու։ Ես ասացի՝ երեք երեխա ունեմ, բանկերի տակ եմ, վերցնել չեմ կարող, սեպտեմբերի չորսին էլ Էջմիածնի սոցապում վերը նշվածը տեղի ունեցավ։ Ասեմ, որ  ԵԿՄ-ում աշխատող Աիդայի հետ  կապ ունի նաև Էջմիածնի սոցապում աշխատող բժիշկը՝ տիկին Գոհարը, ինչպես նաև Սարգիս Առաքելյանը։ Հենց տիկին Գոհարն էլ ինձ սոցապում տեսնոլով՝ ասաց՝ ամոթ է։ Ասացի՝ ինչո՞ւ ամոթ անեմ, եթե ինձանից կաշառք են ուզում։ Տիկին Գոհարն էլ, Աիդան էլ, Սարգիս Առաքելյանն էլ համագործակցում եմ։ Այսօր ողջ օրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ եմ զանգել, սակայն չէր աշխատում, այդպես էլ չկարողացա կապվել, չգիտեմ՝ ինչ անել, այսպես արդեն հնարավոր չէ», -  եզրափակեց տիկին Մարինեն։      

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր