00:00:00

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մարտական դրոշ է հանձնել N զորամասին

22:33, 04 սեպտեմբեր 2019

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտական դրոշ է հանձնել Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասին։ Շարահրապարակում, անձնակազմի ներկայությամբ կայացած հանդիսությանը, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փաստել է, որ զորամասը մարտական փառահեղ ուղի է անցել և վստահություն հայտնել, որ հետագայում էլ պատվով է կատարելու հայրենիքի սահմանները պաշտպանելու իր առաքելությունը։ Մարտական դրոշը զորամասի հրամանատարին հանձնելուց առաջ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանը և նշել, որ մարտական դրոշը զինվորական պատվի, փառքի ու արիության, հայրենիքին անձնուրաց ծառայելու և այն քաջաբար պաշտպանելու խորհրդանիշ է, որը սրբորեն կպահվի զորամասում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր