00:00:00

Թբիլիսյան խճուղի 5 հասցեում լուսացույց  չկա․ հաճախակի վրաերթեր են լինում

23:22, 05 սեպտեմբեր 2019

Irakanum.am-ին դիմել է  Թբիլիսյան խճուղի 5 հասցեի բնակիչներից մեկը, որը նշեց՝  տվյալ հասցեում հաճախակի ավտովթարներ են լինում։ «Արձակուրդից առաջ էլ, հետո էլ ահագին մարդ մահացավ։ Այստեղ երթևեկությունն ահավոր է․ վարորդներից  ոչ մեկը մյուսին չի զիջում, արդյունքում տուժում են նաև հետիոտնները։ Թբիլիսյան խճուղի 5 հասցեում, այսինքն՝ այն ճանապարհահատվածը, որի մասին խոսում եմ, երբեք լուսացույց չի եղել։ Սևանի կողմից շատերը գալիս են ոգելից խմիչք օգտագործած վիճակում ու հետիոտնի համար  նախատեսված գծանշումներին անգամ ուշադրություն չեն դարձնում։ Բազմիցս  գծանշման վրայով, օրինական կերպով ճանապարհն անցնող մարդիկ վրաերթի են ենթարկվել», -  նշեց մեզ դիմած քաղաքացին։ Նրա խոսքով՝ այս հարցում խոցելի են հատկապես դպրոցականները, որոնք  բնակվելով տվյալ տարածքում՝ պետք է ճանապարհն ուզած-չուզած անցնեն, իսկ    այդ ճանապարհն անցնելը բավական  վտանգավոր է։ «Այստեղ ապրող  մարդիկ բազմիցս դիմումներ են դրել, մենք էլ  ենք բազմիցս զանգահարել ճանապարհային ոստիկանություն, խնդրում ենք, որ պետի համարը տան, որպեսզի դիմենք իրեն, որ նա էլ մեր խնդիրը լսի, որպեսզի  դիմում  գրենք ու այստեղ լուսացույց տեղադրեն, սակայն ՃՈ-ի օպերատորը  պետի հեռախոսահամարը չի տալիս։ Բնակիչները տարբեր տեղեր դիմումներ են  գրել՝ խնդրելով, որ այստեղ լուսացույց տեղադրվի վթարներից հնարավորինս խուսափելու համար,  բայց այդ խնդրով   պատկան մարմինները այդպես էլ չեն զբողվում։ Հույս ունենք՝ գոնե այս մասին բարձրաձայնելը որոշակիորեն կօգնի, քանի որ  հարցը լուծվի․ ի վերջո, հարցը վերաբերում է մարդկանց կյանքին և նրանց անվտանգությանը», -  եզրափակեց քաղաքացին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր