00:00:00

«Ամոթ է, սթափվե՛ք». Էդուարդ Շարմազանով

21:10, 04 սեպտեմբեր 2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից և մեր անվտանգային համակարգի հիմնական անկյունաքարերից է: Չնայած Փաշինյանի հավաստիացումներին՝ այդ հարաբերությունները, մեծ ցանկության դեպքում, դժվար է բնորոշել դաշնակցային: Իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում եղել եմ ու կմնամ այդ հարաբերությունների իրական դաշնակցային բնույթի ջատագով: Հրապարակային, ոչ թե պատերի տակ, դատապարտել եմ թե՛ ռուսական, թե՛ հայկական շրջանակներից հայտարարություններ, որոնք վնասել են այդ դաշնակցությանը: Երբ սորոսական մեկը լկտի ու մեր պետական շահերին վնասակար հայտարարություն է անում, ես չեմ զարմանում: Զարմանում եմ, երբ այդ հարաբերությունները փայլուն համարող վարչապետի պաշտոն զբաղեցնողը լռում է ու չնկատելու է տալիս իր կողմից Արցախ գործուղված, Ստեփանակերտին դասեր տվող սորոսականին: Ավելին, պետբյուջեից է ֆինանսավորում պետականաքանդությունը: Հ.Գ. Միջպետական դաշնակցային հարաբերությունները ոչ թե աննպատակ կոմպլիմենտների, այլ իրական գործերի կարիք ունեն: Ամոթ է, սթափվե՛ք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր