00:00:00

Այս անգամ ներողամտաբար եմ մոտենում Լևոն Քոչարյանի այսօրվա հնչեցրած խոսքերին. Ալեն Սիմոնյան

19:45, 04 սեպտեմբեր 2019

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը գրում է. «Այսօր Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, արձագանքելով լրագրողի հարցին, իրեն թույլ է տվել լկտի արտահայտություններ անել իմ և ՀՀ ԱԺ այլ պատգամավորների հասցեին: Ես այս անգամ ներողամտաբար եմ մոտենում նրա այսօրվա հնչեցրած խոսքերին, հասկանում եմ` հուզված է և անփորձ հրապարակային շփման մեջ: Միևնույն ժամանակ ուզում եմ կոչ անել չնմանվել իր և իր ընտանիքի անդամների կողմից վճարվող բթամիտ, ստախոս ֆեյքերի բանակին և մնալ կոռեկտության սահմաններում, քանզի միայն կույրը կարող էր չտեսնել իմ այս ընթացքում կոռեկտության դաշտում մնալը, և միայն կատարյալ հիմարը կարող է չհասկանալ, որ կարող է մնալ ծանրաձողի տակ: Հուսամ տեքստի հայերեն լինելը չի խանգարի հասկանալ բուն բովանդակությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր