00:00:00

ՌԴ ԱԳՆ-ն՝ Լեհաստանում միջոցառումներին Փաշինյանի չմասնակցելու մասին. Մենք աջակցում ենք Հայաստանի դիրքորոշումը

16:50, 04 սեպտեմբեր 2019

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի դիրքորոշմանը՝ կապված Լեհաստանում սեպտեմբերի 1-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին հանրապետության պատվիրակության չմասնակցելու հետ: «Ես տեսել եմ Հայաստանի ԱԳ նախարարի այդ հայտարարությունը եւ աջակցում եմ այն: Եվ մեր բոլոր գործընկերները աջակցում են այդ հայտարարությունը»,- հայտարարել է Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ բազմիցս ընդգծվել է, որ այդ հաղթանակը չի կարելի բաժանել ո՛չ ներկայումս անկախ երկրների միջեւ, որոնք ժամանակին մտել են Խորհրդային Միության կազմի մեջ, ո՛չ Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակիցների միջեւ: Զախարովան նշել է, որ Ուկրաինան այս հարցում մեկուսի դիրքորոշում ունի՝ հավելելով, որ դա հասկանալի է՝ հաշվի առնելով, թե այնտեղ հիմա ինչպիսի գործընթացներ են ընթանում. «Բայց եթե խոսենք ԱՊՀ-ի մեջ մտնող երկրների մասին, ապա ինձ թվում է, որ նրանք լիովին համաձայն են հաղթանակը կիսելու, պատմությունը վերաշարադրելու անհնարինության եւ անթույլատրելիության գաղափարի հետ: Անչափ հաճելի եւ կարեւոր է, որ սա վերաբերում է ոչ միայն հայտարարություններին, այլեւ կոնկրետ քաղաքականությանը, որն անցկացվում է այդ երկրներում. Դա ե՛ւ հուշարձանների մասին հոգ տանելն է, ե՛ւ վետերանների կազմակերպություններին աջակցությունը, ե՛ւ կլոր սեղանների, համաժողովների կազմակերպումը, գրքերի հրատարակումը»: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջոցառումներին չմասնակցելը, հայտարարել էր, որ Հայրենական մեծ պատերազմի թեման հանրապետության համար անչափ զգայուն եւ փափկանկատ է: Նախարարի խոսքով՝ որոշումն ընդունվել է ելնելով արտասահմանյան այցերի ծրագրից եւ ներքին քաղաքականության առաջնահերթություններից: Փաշինյանին չեն հրավիրել Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, բայց սպասվում էր նրա մասնակցությունը Կրինիցայում տնտեսական համաժողովին: Սակայն Հայաստանի վարչապետը հրաժարվեց համաժողովին մասնակցելուց:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր