00:00:00

Որոշման հրապարակումից հետո իրավիճակը ՍԴ բակում լարվեց. Իշխանության աջակիցները հանդես եկողները շարժվում են Դատախազություն

16:39, 04 սեպտեմբեր 2019

Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշման հրապարակումից հետո ՍԴ բակում իրավիճակը լարվեց։ Ռոբերտ Քոչարյանիի աջակիցները շնորհավորում էին Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, իսկ իշխանության աջակիցները հանդես եկող քաղաքացիները դժգոհություն էին հայտնում, նրանք հեռացող Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետևից տարբեր վանկարկումներ էին անում։ Իշխանության աջակիցները հայտարարեցին, որ շարժվում են Գլխավոր դատախազության դիմաց։ «Մենք ինֆորմացիա ունենք, որ Գլխավոր դատախազությունը հիմա պետք է որոշում կայացնի, թե կատարում է արդյոք Սահմանադրական դատարանի որոշումը։ Մենք այստեղից շարժվելու ենք Դատախազություն, որպեսզի պահանջենք մեր երկրի հանցագործին ՍԴ–ի որոշմամբ ազատ չարձակել։ Մենք թույլ չենք տալու, որ ինչ–որ մեկը ծախվելով որոշումներ կայացնի»,–նշեց Ջիվան Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր