00:00:00

ՀՀ-ի եւ Արցախի որոշ շրջանակների «էմոցիաների փոխհրաձգությունը» պարարտորեն ջրեց ադրբեջանական էքստազը. Նաիրա Զոհրաբյան

16:19, 04 սեպտեմբեր 2019

«էմոցիաների աճուրդը» այլեւս կարող է հատել կարմիր գիծը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, ասել է. «Haqqin. az-ի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաեւն ու ադրբեջանական մամուլը կրկին էքստազի մեջ են։ Հայաստանի եւ Արցախի քաղաքական որոշ շրջանակների միջեւ վերջին երկու օրերի «էմոցիաների փոխհրաձգությունը» կրկին պարարտորեն ջրեց ադրբեջանական էքստազը։ Կանգ առնել է պետք. արցախցի-հայաստանցի այս «վեթթինգը», սոցիալական մեդիայում երկկողմանի այս «գրադահարումը» րոպե առաջ դադարեցնել է պետք։ Նաեւ քաղաքականության մեջ կա, այսպես կոչված` «точка невозврата», անդառնալիության կետ, որից անդին մեծ է քաոսի վտանգը: Հայաստանի եւ Արցախի միջեւ ստվեր անգամ չպիտի լինի, ու դա մեզանից յուրաքանչյուրի բարոյական պարտք է նաեւ այն զինվորի առաջ, ով, ինչպես հրաշալի ասել էր իմ լավ ընկերը՝ մեր դիրքերն է պահում ոչ թե այն պատճառով, որ ատում է իր դիմաց գտնվողին, այլ որ սիրում է իր թիկունքում կանգնածներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր