00:00:00

Ստիպում են որեւէ կերպ աջակցություն հայտնել Սահմանադրությանն ու Սահմանադրական դատարանին. Ռուբեն Մելիքյան

14:40, 04 սեպտեմբեր 2019

Սահմանադրական դատարանի բակում է Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնենք, որ այսօր ՍԴ–ից հայտնել են, որ կհրապարակվի ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը։ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ եկել է Սահմանադրությանն ու Սահմանադրական դատարանին աջակցություն հայտնելու նպատակով. «Հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը, տարբեր լուրերը, արտահոսքերը՝ պայմանավորված ՍԴ-ի դատավորների նկատմամբ ճնշումների հետ, տարբեր ոչ ընդունելի վարքագծի հետ, կարծում եմ՝ մեր սահմանադրությունը, իրավունքը հարգող մարդկանց ստիպում են որեւէ կերպ աջակցություն հայտնել Սահմանադրությանն ու Սահմանադրական դատարանին։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի, ես ցանկություն եմ ունեցել  ներկա գտնվել  որոշման հրապարակմանը։ Ես չեմ ուզում ասել՝ ինչ–որ կոնկրետ որոշում եմ ակնկալում,  կամ ինչ–որ կոնկրետ որոշում չեմ ակնկալում։ Ես կարծում եմ, որ այս որոշումը իր հանրային հնչեղությամբ, իր նշանակությամբ անչափ կարեւոր է մեր պետության համար՝ որպես հերթական հանգրվան։ Սահմանադրական կարգի տապալման, դատավորների նկատմամբ ճնշումների շեմն ու վտանգը պետք է հաղթարահարվի եւ մենք՝ որպես հասարակություն, պետք է ցույց տանք հասունության  ավելի բարձր աստիճան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր