00:00:00

Բոլորին ծանուցում ենք տվել. Հոկտեմբերից հետո գործողություններ կսկսենք. Ցոլակյանը՝ ԱԻՆ-ում օպտիմալացման մասին

14:15, 04 սեպտեմբեր 2019

ԱԻՆ-ում օպտիմալացում է լինելու. երկու ամիս առաջ բոլոր աշխատակիցներին արդեն տրվել են ծանուցումներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Սպասենք մինչեւ հոկտեմբեր, որից հետո գործողություններ կսկսենք»,-ասաց նա: Նախարարը նշեց, որ ոչ բարեխիղճ աշխատողներ կան եւ ներքին օղակում, եւ ավելի բարձր օղակներում. «Եթե խոսում ենք օպտիմալացումից, այն առաջին հերթին վերաբերելու է հենց այդ կատեգորիայի մարդկանց»: Ցոլակյանն անդրադարձավ նրան, որ «Մալաթիա մոլ»-ի հրդեհի ժամանակ փրկարարները կրակի մեջ էին, իսկ ԱԻՆ աշխատակիցներից մեկը սպիտակ վերնաշապիկով հրահանգներ էր տալիս, ինչն անթույլատրելի է. «Հավանաբար կազատվեմ այդպիսի մարդկանցից: Մենք ունենք անձնակազմի խնդիր փրկարարական ջոկատներում: Հավանաբար այն բարձրաստիճան զինվորականների որոշ մասին կրճատելու պարագայում ես կարող եմ ավելացնել այն տեղերը, որտեղ մեզ անհրաժեշտ է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր