00:00:00

Սկանդալից հետո ԲԿ-ներն Արսեն Թորոսյանի մեծարման «երեկո» են կազմակերպել. գործի է անցել նաեւ Սամվել Ալեքսանյանը

13:50, 04 սեպտեմբեր 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ նախկին նախարար Արմեն Մուրադյանի միջեւ տեղի ունեցած հեռակա բանավեճից հետո ֆեյսբուքում Թորոսյանի մեծարման «երեկո» է ստեղծվել: Հայաստանի բժշկական կենտրոնների ֆեյսբուքյան էջերում մեկը մյուսի հետեւից կատարվում են հրապարակումներ, թե Արսեն Թորոսյանի նախարար նշանակվելուց հետո առողջապահության ոլորտում ինչ փոփոխություններ է տեղի ունեցել եւ դա ինչպես է անդրադարձել իրենց բժշկական կենտրոնի վրա:

Մեծ հաշվով ԲԿ-ների հրապարակումներում ապատեղեկատվություն չկա, ըստ էության նրանք փաստում են իրականությունը: Անհերքելի է, որ Արսեն Թորոսյանի նախարար նշանակվելուց հետո արդյունավետ փոփոխություններ եղան ոլորտում: Սակայն, հետաքրքիր է այն հանգամանքը, որ նրա կատարած դրական աշխատանքների մասին բժշկական կենտրոնները միմյանց հերթ չտալով սկսեցին հայտնել երեկ: Տպավորություն է, որ մեծարման երեկոն համակարգվում է նախարարության կողմից, քանի որ ԲԿ-ների ՖԲ գրառումներն ակտիվ տարածում են նախարարի մամուլի խոսնակը, խորհրդականը եւ այլ աշխատակիցներ:

Ստորեւ ներկայացնում ենք Արսեն Թորոսյանին ԲԿ-ների կողմից ձոնված գրառումներից մի քանիսը: 

Քիչ առաջ հայտարարություն տարածեց նաեւ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» ԲԿ, որում ասվում է.

Ծանոթանալով վերջին շրջանի ՀՀ առողջապահության նախարարի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ որոշեցինք վերլուծել, թե առողջապահական համակարգում ինչ բարեփոխումներ են եղել վերջին մեկ տարվա ընթացքում, որոնցից շահել են թե բժշկական կենտրոնները, թե ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, և փաստորեն, արդյունքն իսկապես շոշափելի է: Նշենք ուղղակի մի քանի փաստ.

? Ավելացել է պետպատվերի 2019թ. տարեկան բյուջեն, մասնավորապես. եթե նախկինում արդեն ապրիլ ամսին բկ-ն կանգնում էր բյուջեի սպառման խնդրի առաջ և ստիպված էր լինում բազում քաղաքացիների մերժել բուժօգնության տրամադրումը, ապա ներկայում պետպատվերի բյուջեն նախարարության կողմից տարվա մեջ վերանայվում է մի քանի անգամ, և մենք առ այսօր որևէ քաղաքացու չենք մերժել բուժօգնության տրամադրումը՝ բյուջեն սպառված լինելու պատճառով:

? Ավելացել է պետպատվերից օգտվելու իրավունք ունեցող անձանց թիվը, մասնավորապես. եթե նախկինում շահառուների մի խումբ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից օգտվում էր մասնակի կամ ընդհանրապես չէր օգտվում, ապա ներկայում օգտվում է նշված ծառայություններից ամբողջ ծավալով: Իջեցվել է նաև աղքատության ընտանեկան նպաստի բալային շեմը, որը նույնպես մեծ թվով քաղաքացիների հնարավորություն տվեց օգտվել պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության ավելի մեծ ծավալից:

? Չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժումը ֆինանսավորվում է պետության կողմից ամբողջ ծավալով արդեն թվով ավելի շատ բուժհաստատություններում, այսինքն՝ պացիենտն իրավունք ունի ընտրել՝ որ բուժհաստատությունում սպասարկվել:

? Փոփոխություններ են կատարվել նաև սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների՝ պետպատվերի շրջանակներում իրականացվող մասի հրամանում. եթե նախկինում այդ ծառայությունից օգտվում էին միայն ST սեգմենտի էլեվացիայով դեպքերը, ապա այժմ առանց ST սեգմենտի էլեվացիայի սուր ինֆարկտի դեպքերը նույնպես ընգրկված են անվճար բուժօգնության ծավալի մեջ: Ավելին, եթե նախկինում ծրագրի շրջանակներում պացիենտին տեղադրվում էր բացառապես ոչ դեղապատ ստենտ, ապա այժմ հնարավորություն կա տեղադրել դեղապատ ստենտ:

?. Մեծացավ երեխաների՝ պետպատվերի շրջանակներում ստացվող բուժօգնության տարիքային շեմը. եթե նախկինում պետպատվերից կարող էին օգտվել միայն 0-7 տարեկան երեխաները, ապա այժմ այդ շեմը դարձել է 0-18 տարեկան:

? Ներդրվել է պետբյուջեից ֆինանսավորվող կարևորագույն երկու նոր ծրագիր, մասնավորապես

✅գլխուխեղի սուր կամ ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժում պետպատվերի շրջանակներում, որը նախկինում չէր ներառված պետպատվերի մեջ: Ավելին, այս ծրագրի շրջանակներում շատ մասնագետներ մեկնեցին արտերկիր վերապատրաստման, որը նպաստեց նրանց մասնագիտական աճին և ՀՀ-ում միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնության տրամադրմանը:

✅Հատկացվել է բյուջե անպտղության ախտորոշման և արտամարմնային բեղմնավորման համար, փաստորեն այն զույգերը, որ տարիներ շարունակ չեն կարողացել երեխա ունենալ և չեն դիմել մասնագետի ֆինանսի պատճառով, այսօր կարող են անցնել անհրաժեշտ բուժօգնություն՝ պետության աջակցությամբ:

Բարեփոխումներն ակնհայտ են:

Ճիշտ է, պետպատվերի շրջանակներում սահմանված գնային քաղաքականությունը դեռևս չի համապատասխանում բժշկական հաստատությունների կողմից բուժծառայությունների համար հաստատված գներին և զգալիորեն ցածր է, սակայն զգացվում է միտումը, որ այս հարցը նույնպես մոտ ապագայում լուծում կստանա:

Վերլուծելով վերջին տարվա ՀՀ ԱՆ գործունեությունը՝ չենք կարող չգնահատել դրական աճն ու մի շարք բարեփոխումները, ինչը ՀՀ Ան ճիշտ քաղաքականության և տքնաջան աշխատանքի արդյունքն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր