00:00:00

Մահացել է Արսեն Գալոյանը

22:20, 03 սեպտեմբեր 2019

Կյանքից հեռացել է ծանրամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Արսեն Գալոյանը: Նա 92 տարեկան էր: Վերջին տարիներին անվանի մասնագետն աշխատում էր Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ: 1975-ին Արսեն Գալոյանը նշանակվել է ծանրամարտի ԽՍՀՄ հավաքականում Հայաստանի թիմի մարզիչ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 1988-ը: ԽՍՀՄ ժողովուրդների 7-րդ ամառային Սպարտակիադայում 1979թ․ Հայաստանի թիմը նրա գլխավորությամբ գրավել էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին: Այդ ժամանակ թիմի կազմում էին Յուրի Վարդանյանը, Հոկսեն Միրզոյանը, Վարդան Միլիտոսյանը, Յուրի Սարգսյանը և այլք: Արսեն Գալոյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18.00-ին, «Մատուռ» սգո սրահում (Երևան, Ֆուչիկի 27/34):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր