00:00:00

Եթե Լևոն Քոչարյանը դատարանի վրա ճնշման փաստեր գիտի, թող դիմի իրավապահ մարմիններին. Ալեն Սիմոնյան

19:16, 03 սեպտեմբեր 2019

Եթե նման ճնշումների մասին տեղեկություն ունի Լևոն Քոչարյանը, թող դիմի իրավապահ մարմիններին: «Իմ քայլը» խմբակցության աշխատանքային քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, որ պետության ղեկավարի մակարդակով դատարանների վրա ճնշումներ են իրականացվում: «Ես իրավական մարմնի ներկայացուցիչ չեմ, ես քաղաքական մարմնի ներկայացուցիչ եմ, կարող եմ քաղաքական գնահատական տալ, իսկ դա կարծում եմ՝ տվել է հանրությունը թե՛ ընտրությունների միջոցով, թե՛ վարչապետի բարձր մակարդակով և գնահատական է տվել Քոչարյանի ցածր, կարելի է ասել, գոյություն չունեցող վարկանիշով»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր