00:00:00

Վանաձոր ՔԿՀ-ի կալանավորի գուլպայում մեծ քանակությամբ դեղահաբ է հայտնաբերվել

17:22, 03 սեպտեմբեր 2019

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Ա. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի  Մ. Ս.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս գուլպայից հայտնաբերել են 157 սպիտակ դեղահաբով պոլիէթիլենային փաթեթ: Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ վերոնշյալը ցանկացել է փոխանցել կալանավորված անձ Ա. Ն.-ին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն հայտնաբերվածի բաղադրությունը, այդ թվում թմրամիջոց կամ հոգեմետ նյութ լինելու հանգամանքը պարզելու կապակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր