00:00:00

Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել

16:34, 03 սեպտեմբեր 2019

Վիտալի Շիշկինի փախստականի կարգավիճակ շնորհելու-չշնորհելու և առհասարակ նրա՝ ապաստան հայցող հանդիսանալու-չհանդիսանալու հարցը որևէ կերպ հաստատելը կամ ժխտելը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի խախտում կլինի։  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը: «Միաժամանակ, հայտնում ենք, որ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ: Մինչդեռ, պետական մարմին կողմից տեղեկատվության փոխանցումը ԶԼՄ-ին միջնորդավորված կերպով կհանգեցնի վերը նշված օրենքի խախտմանը»,- ընդգծեց Դավթյանը: ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն նաև հայտնեց, որ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքը երբևէ չի կիրառվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր