00:00:00

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր շնորհավորանքի արձագանքներին

03:38, 03 սեպտեմբեր 2019 Սպորտ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված իր շնորհավորանքի արձագանքներին. «Սիրելի հայրենակիցներ, ես շնորհավորել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը: Անկեղծ ասած, սրտանց հարգում և սիրում եմ Հայաստանի բոլոր նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինքս չեմ զբաղվում քաղաքականությամբ, և իմ շնորհավորանքների կամ գործողությունների հիմքում քաղաքական ենթատեքստեր չկան: Դուք ինձ լավ գիտեք՝ քաղաքականությունն իմը չէ, ես սպորտի մարդ եմ և ազգի տղա: Առաջարկում եմ չքաղաքականացնել իմ այս կամ որևէ շնորհավորանք, բարեմաղթանք, խոսք, հանդիպում: Այսքանը: Թո՛ղ մեր երկրում հաղթեն արդարությունն ու արդար դատավարությունը, իսկ մեր սրտերում՝ անկեղծությունն ու ազնվությունը: Լինենք բարի ու հանդուրժող միմյանց հանդեպ: Հպարտ եմ, որ հայ եմ: Ձեր՝ Արթուր Աբրահամ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր