00:00:00

Նոր ուսումնական տարին Գեղարքունիքի մարզում նշանավորվեց հինգ նոր նախակրթարանների բացմամբ

20:27, 01 սեպտեմբեր 2019

Նոր ուսումնական տարին  Գեղարքունիքի մարզի չորս համայնքների հինգ դպրոցներում նշանավորվեց նոր նախակրթարանների բացմամբ, որոնց ժապավենները կտրեցին ՀՀ ԿԳՄՍ  նախարար Արայիկ Հարությունյանը եւ  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, նախակրթարանները  հիմնվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի միջոցներով եւ համայնքապետարանների մասնակի ներդրումներով, բացառությամբ Նորաշենի նախակրթարանի, որտեղ ներդրումը ամբողջովին կատարվել է պետության կողմից: Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարի եւ  մարզպետի  համատեղ այցի առաջին կանգառը Նորաշենի հիմնական դպրոցում էր,  որտեղ   նորաբաց նախակրթարան  այս տարի արդեն հաճախում են  16 երեխա: Նոր ուսումնական տարին այս դպրոցում դիմավորեցին  տոնական միջոցառմամբ, ուրախ երգ ու պարով: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ պետությունը կարեւորում է նախակրթարանների դերը եւ դրանք ձգտում է ստեղծել այն համայնքներում, որտեղ մանկապարտեզներ չեն գործում, ու երեխաները զրկված են նախադպրոցական կրթությունից: Ըստ նախարարի՝ ներկա փոփոխությունների շեմին ՀՀ կառավարությունն ակնկալում է ներգաղթ, ինչի հաշվին  ակնկալվում է աշակերտների թվի ավելացում նախադպրոցական ու հանրակրթական հաստատություններում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր