00:00:00

Մաղթում եմ գիտելիքաշատ և գիտելիքահեն ուսումնական տարի. Սուրեն Պապիկյան

15:43, 01 սեպտեմբեր 2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.«Սիրելի´ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ուսանողներ և դասախոսներ, կրթության գործի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի` գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Գիտելիքը դեպի հաջողություն տանող ամենահաստատուն և արդյունավետ ճանապարհն է` լի նոր բացահայտումներով, նվաճումներով ու վերելքներով: Մաղթում եմ, որ այդ ճանապարհը ձեզ էլ ավելի մոտեցնի ձեր նպատակներին, նպաստի աշխարհաճանաչմանն ու ինքնաբացահայտմանը: Առանձնահատուկ կերպով շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, առաջին անգամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ոտք դնող ուսանողներին: Թող ձեր առաջին քայլերը հաստատուն լինեն, ոգևորությունը` հարատև, համբերությունն ու սովորելու ձգտումը` անսպառ: Ձեռք բերված յուրաքանչյուր նոր գիտելիք ծառայեցրեք ձեզ, մեր երկրին ու ժողովրդին: Գիտելիքը թող հենասյուն լինի ձեզ համար, դուք` մեր համայնքների, մարզերի ու երկրի:
Մաղթում եմ գիտելիքաշատ և գիտելիքահեն ուսումնական տարի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր