00:00:00

Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

11:53, 01 սեպտեմբեր 2019

Սիրելի´ մանկավարժներ, դպրոցականներ, ուսանողներ, Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Գիտելիքն է մարդուն տալիս իր առաքելությունը կյանքում հասկանալու, այդ առաքելությունն ինքնուրույն առաջ տանելու և ձեռքբերածը գնահատելու հնարավորություն:
Որևէ մեկը չպետք է զրկվի կրթությունից միայն այն պատճառով, որ ունի հաշմանդամություն կամ ապրում է սոցիալապես անապահով վիճակում: Գիտելիքի շնորհիվ ենք ձերբազատվում կարծրատիպերից ու խարանից: Կրթությունը պետք է լինի իրական ներառական՝ բացառելով որևէ մեկուսացում և երաշխավորելով հարգանք յուրաքանչյուրի արժանապատվության նկատմամբ: Անփոխարինելի է մանկավարժների հետևողական սրտացավ աշխատանքը, որ նպաստում է կրթված և իրավագիտակից քաղաքացի ունենալուն։ Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ մաղթում եմ նորանոր հաջողություններ: Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր