00:00:00

Ահազանգ. հերթական որսագողը՝ Գորիսից. Econews.am

21:36, 31 օգոստոս 2019

Գորիսի բնակիչ Վարդան Առաքելյանն օգոստոսի 25-ին լուսանկարներ է հրապարակել սպանված գորշուկը (Meles meles) ձեռքին: Այս մասին հայտնում են Econews.am կայքում: Econews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: «Այս անգամ ևս համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրել ենք ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ։ Գորիսի բնակիչ Վարդան Առաքելյանն օգոստոսի 25-ին լուսանկարներ է հրապարակել սպանված գորշուկը (Meles meles) ձեռքին: Գորշուկը կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է։ Կենդանատեսակը ևս ընդգրկված չէ ԿԳ-ում, սակայն որսը թույլատրված չէ և չի հանդիսանում որսատեսակ։ Ավելին՝ որսի սեզոնը դեռ չի բացվել նախարարի պաշտոնական հրամանով: Լուսանկարներում երևում է, թե ինչպես են կենդանուն մորթում: Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը»,- տեղեկացնում են EcoNews.am կայքից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր